ՀՀ նախագահը ծանոթ է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Համապատասխան արձագանք, անշուշտ, կլինի՝ հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հանդիպելու և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ հարցեր քննարկելու առաջարկը: Հանդիպման ձևաչափի ու ժամկետի մանրամասները չեն պարզաբանվել: